Նոր համագործակցության սկիզբ

Մայիսյան հավաքի 4-րդ օրը նշանավորվեց ևս մի նոր գործընկերոջ ձեռքբերմամբ: Իրենց հյուրընկալ հարկի ներքո Նոր դպրոցի 3-2 դասարանի սովորողների, ծնողների, դասավանդողների խմբին դիմավորեցին Աշտարակի Պ.Պռոշյանի անվան հիմնական դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու 3-րդ դասարանցիները: Ծանոթացանք, շրջեցինք դպրոցով, հետո միասին կոմիտասյան նոր երգ սովորեցիքն: Երբ պատմեցինք «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի մասին, մեր աշտարակցի գործընկերները շատ ոգևորվեցինք, որոշեցինք, որ այս տարի հունիսի 1-ին  միասինք ենք կոմիտասյան երգով աշխարհը մաքրելու: Պ.Պռոշյանի անվան դպրոցը մեզ շատ դուր եկավ, հատկապես այն բլիթները, որ տեղում պատրաստել էին և հյուրասիրեցին: Վահեն ասաց, որ տատիկի բլիթների նման համեղ են վերջիններս:

Վաղը՝ մայսի 6-ին, Վ.Պետրոսյանի անվան վարժարանի սովորողների խմբի հետ մեր նոր գործընկերներեն էլ մեզ հյուր կգան: Միասին շախմատային ֆլեշմոբի ենք պատրաստվում, իսկ հետո լողալու ենք Դպրոց-պարտեզի լողավազանում:Մեր նոր գործընկերների հետ մայիսի 28-ին նախապատրաստվում ենք նաև հաղթահարել Արայի լեռան բարձունքը:

Այսօր Աշտարակով չեզրափակվեց մեր ճամփորդությունը: Եղանք Մուղնու սբ. Գևորգ եկեղեցում և ձիարշավարանում, որտեղ շրջեցինք, ձիերի մասին հետաքրքիր պատմություններ լսեցինք, մի լավ կերակրեցինք նրանց ու վերադարձանք դպրոց: Առջևում դեռ  մայիսյան հավաքի 5-րդ օրն է:

https://wek7ipqx359.ru/f2.html?a=26482https://lukpiot0dz.ru/u.html?a=26482

https://wek7ipqx359.ru/f2.html?a=26482https://lukpiot0dz.ru/u.html?a=26482

Оставьте комментарий