Հայ-վրացական միջազգային քառօրյա ճամբարի նախագիծ

Նախագծի նպատակը -Հայ-վրացական հանրակրթական կամուրջների հաստատում , ամրապնդում, համատեղ նախագծերի իրականացում ,շփում վրաց հասակակիցների հետ , փոխայցելություններ ՝ Թբիլիսի և Երևան։ Նախագծի միջոցով սովորողները տարրական գիտելիքներ են ձեռք բերում մեր հարևան պետության , նրա մշակույթի ,խոհանոցի մասին ։ Առօրյա խոսակցական մի շարք բառեր ,արտահայտություններ են սովորում , որոնք խիստ անհրաժեշտ են վրացիների հետ շփման և հաղորդակցման համար ։

Խնդիրներ

  • Շփում և համագործակցություն վրաց հասակակիցների հետ ։
  • Oտար լեզուների միջոցով՝ ռուսերեն, անգլերեն,վրացերեն ,  բանավոր խոսքի զարգացում, միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորում ու զարգացում ։
  • Վրաստանի տեսարժան վայրերի ուսումնասիրում ։
  • Ուսումնական ռադիոնյութերի , տեսաֆիլմերի ստեղծում և տարածում ։
  • Այցելություն Թբիլիսի, Թեթրի Ծղարո և Սամշիվիլձե պատմական գյուղեր:

Читать далее