Շախմատ-հեծանիվ-լող

Այսօր  կրթական փոխանակման ծրագրով Նոր դպրոցի հարկի տակ հավաքվել էին Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները, Պ.Պռոշյանի անվան հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիներն ու Նոր դպրոցի 3-2-ի սովորողները: Շախմատային ֆլեշմոբ, հետո հեծանվավազք, այնուհետև՝ լող: Ահա այսպիսի մարզական, հագեցած օր էր սպասվում հավաքի մասնակիցներին: Հանդիպեցինք, շրջեցինք Նոր դպրոցով, միասին ևս մի նոր կոմիտասյան երգ սովորոցինք, քանի որ հունիսի 1-ին ՝ պայմանավորվածության համաձայն մասնակցելու ենք «Անտիվիրուս Կոմիտասին», հետո սկսվեց շախմատային ֆլեշմոբը: Читать далее