Նոր համագործակցության սկիզբ

Մայիսյան հավաքի 4-րդ օրը նշանավորվեց ևս մի նոր գործընկերոջ ձեռքբերմամբ: Իրենց հյուրընկալ հարկի ներքո Նոր դպրոցի 3-2 դասարանի սովորողների, ծնողների, դասավանդողների խմբին դիմավորեցին Աշտարակի Պ.Պռոշյանի անվան հիմնական դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու 3-րդ դասարանցիները: Ծանոթացանք, շրջեցինք դպրոցով, հետո միասին կոմիտասյան նոր երգ սովորեցիքն: Երբ պատմեցինք «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի մասին, մեր աշտարակցի գործընկերները շատ ոգևորվեցինք, որոշեցինք, որ այս տարի հունիսի 1-ին  միասինք ենք կոմիտասյան երգով աշխարհը մաքրելու: Պ.Պռոշյանի անվան դպրոցը մեզ շատ դուր եկավ, հատկապես այն բլիթները, որ տեղում պատրաստել էին և հյուրասիրեցին: Վահեն ասաց, որ տատիկի բլիթների նման համեղ են վերջիններս: Читать далее