«Ուրախ TV» ուսումնական նախագիծ

Նպատակը- Դասարան-լաբորատորիա-հեռուստատեսային տաղավարի ստեղծում, վերինիս միջոցով սովորողների խոսքի, հաղորդակցական ունակությունների, քննադատական, վերլուծական մտածողության , հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացում։

Խնդիրներ— Խոսքի զարգացում

  • հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացում
  • հաղորդակցական ունակությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության, վերլուծական մտածողության զարգացում
  • բարդույթներից ձերբազատում
  • ՏՀՏ հմտությունների զարգացում

Միջոցներ- AVS  մոնտաժային ծրագորով ներբեռնված համակարգիչ, ձայնագրիչ, թվային տեսախցիկ, ֆոտոապարատ։

Գործողությունների  ընթացքը

Տեխնոլոգիական աշխատանք- Սովորողների հետ հեռուստատեսային տաղավարի նախագծում, ստեղծում, կահավորում։

Մայրենի, մեդիատեխնոլոգիա- Ռեպորտաժների ստեղծում, ուսումնական նյութի հավաքագրում, ձայնագրում, տեսագրում։ Հարցազրույցների համար նախատեսված հարցերի մշակում։ Մոնտաժային աշխատանք։

Оставьте комментарий