Ամանորը«Ուրախ TV»-ում

Նպատակը — Սովորողների ճանաչողական գործնթացների զարգացում , ինքնուրույն հետազոտելու , ուսումնասիրելու , կարդացածի նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտելու , վերլուծելու , մտքերն ազատ , անկաշկանդ և գրագետ ձևակերպելու կարողությունների և հմտությունների ձևավորում և զարգացում ։

Խնդիրներ — Ամանորյա թեմաներով «Ուրախ TV»-ի, «Ուրախների ռադիո»ի հաղորդումներ, ռեպորտաժների ստեղծում։

Անհատական բլոգների ստեղծում, բլոգավարության հմտությունների և կարողությունների ձևավորում, ամրապնդում։

Ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների և կարողությունների ձևավորում, ամրապնդում։

Խմբային աշխատանքի  հմտությունների և կարողությունների ձևավորում, ամրապնդում։

Նախապատրաստական աշխատանք- «Ուրախ TV»-ի ամանորյա տաղավարի ստեղծում։

«Ուրախ TV»-ի  ամանորյա հաղորդումների ստեղծում, հրապարակում հետևյլ թեմաներով՝

Ի՞նչպես են տարբեր ժողովուրդները նշում Ամանորը։ Ի՞նչ սովորույթներ, ավանդույթներ ունեն։

«Ամանոր», «Ձմեռ պապ»բառերը տարբեր լեզուներով։

Ի՞նչ տեսք ունի Ձմեռ պապը տարբեր երկրներում։

Ամանորյա ուտեսներ։

Ամանորյա անսովոր տոնածառեր, տոնածառի խաղալիքներ։

Պատմություններ Ամանորի մասին։

Ամանորյա հարցազրույցներ։

Ամանորյա շնորհավորանքներ, բարեմաղթանքներ։

Ամանորը մեր տանը։

Հին ու բարի Ամանորյա երգեր։

Հին ու բարի Ամանորյա հեքիաթներ, պատմություններ։

Ամանորյա ներկայացում, ֆլեշմոբ։

 

 

 

 

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4-ի աշխատանքների պլանավորում

Ուսումնական նախագծեր«Ուրախ TV», «Ուրախների ռադիո»ուսումնական նախագծեր, անհատական բլոգ, բլոգավորության հմտություններ։

Ամանորյա նախագծի նախապատրաստական աշխատանքներ։

Ընթերցանության նյութ Ջաննի Ռոդարի «Հինգի արկածները»

Ջաննի Ռոդարի «Ամենալավ մարդը»

Ջաննի Ռոդարի «Թարս հարցեր»

Մայրենի

Առաջադրանք— Ընթերցարան բաժնից կարդա Ջաննի Ռոդարու «Հինգի արկածները», քո անհատական բլոգում ընկերոջդ պատմի՛ր հինգի արկածների մասին։Paint ծրագրով նկարի՛ր պատմությունը և տեղադրի՛ր բլոգում։

Առաջադրանք-Փոքրիկ պատմություն հորինի՛ր իննի արկածների մասին ։ Պատմությունդ մուտքագրի՛ր քո անհատական բլոգում ։Գրեցի՞ր ։ Ապրե՛ս ։ Դե հիմա փորձի՛ր հղումն էլ․ փոստով ուղարկել ընկեներիդ։

Առաջադրանք- Հինգի արկածների մասին «Ուրախ TV»-ի ռեպորտաժ պատրաստի՛ր։ Ռեպորտաժն ուղարկի՛ր h.araqelyan@mskh.am հասցեին։

Առաջադրանք— Ընթերցարան բաժնից կարդա Ջաննի Ռոդարու «Թարս հարցեր»պատմվածքը: Քո անհատական բլոգում փորձի՛ր ինքդ թարս հորինել ։ Գրեցի՞ր ։ Ապրե՛ս ։Դե հիմա փորձի՛ր հղումն էլ․ փոստով ուղարկել ընկեներիդ։

Մաթեմատիկա— Կլոր տասնյակի բաժանումը միանիշ թվի։

Կլոր տասնյակի բաժանումն ու բազմապատկումը

Տեխնոլոգիա-«Ուրախ TV» ամանորյա տաղավարի նախագծում։

Ամանորյա տիկնիկների պատրաստում։

 

 

 

 

Ջաննի Ռոդարի «Թարս հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան  ձանձրացնում էր հարցերով : Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:Ասենք, գալիս էր ու հարցնում. Читать далее

Ջաննի Ռոդարի «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է  :

Ջաննի Ռոդարի «Հինգի արկածները»

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

– Ի՞նչ է պատահել:

Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

-Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝

Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վա­զեց ու իրեն տրամվայ գցեց:

– Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի’ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

– էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի’:

– Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

– Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից

իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

0՜, ներեցեք, տիկի’ն:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես, է’, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչու հրաշալի՞: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

– Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ: